Չինաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում՝ հետագա էսկալացիան կանխելու և հակամարտության տարածումից խուսափելու համար` մարտի 8-ին Պեկինում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին: «Այս պատերազմը երբեք չպետք է սկսվեր, և այն ոչ մեկին օգուտ չի բերում։ Զենքի ուժը խնդիրների լուծում չէ, իսկ մարտական գործողությունները նոր ատելություն են ծնում և կարող են միայն սրել առանց այդ էլ լարված իրավիճակը»,- հավելել է Չինաստանի դիվանագիտության ղեկավարը:               
 

Վանդալիզմը շարունակվում է

Վանդալիզմը շարունակվում է
06.03.2024 | 09:53

Ծանր շինարարական տեխնիկա օգտագործելով ադրբեջանցի վանդալները ամբողջովին քանդել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի շենքը և Ազատամարտիկների միության գրասենյակը։

Տեսանյութի աղբյուրը @MountainsOfKarabakh տելեգրամ ալիք։

Հովիկ Ավանեսով

Հայքի մշակույթի Օմբուդսմեն

Դիտվել է՝ 6203

Մեկնաբանություններ